Ֆլորիդայում կոկորդիլոսը «սողոսկել է» առանձնատան տարածք և «զվարճացել» լողավազանում (տեսանյութ)
Ֆլորիդայում կոկորդիլոսը «սողոսկել է» առանձնատան տարածք և լողացել լողավազանում, գրում է UPI-ն։
Ինչպես մանրամասնում է աղբյուրը, տանտերը՝ Թիմ Քելին, առավոտյան սուրճ ըմպելիս է եղել, երբ լողավազանի մոտ լսել է գրեթե 3 մետր երկարությամբ կենդանու ձայնը և դուրս շտապելով՝ տեսել է, որ կենդանին մտել և չի կարողանում դուրս գալ սեղանի տակից։
Մինչ տղամարդը զանգահարել է Ֆլորիդայի ձկների և վայրի բնության պահպանության կենտրոն, կոկորդիլոսին, ի վերջո, հաջողվել է դուրս գալ սեղանի տակից և լողավազանում «զվարճանալ»։
«Մենք նստած սուրճ էինք խմում և դիտում՝ ինչպես է նա լողում լողավազանում։ Նա բարձրանում և հանգստանում էր աստիճանների վրա, իսկ հետո նորից իջնում էր»,- ասել է Քելին։
Նշվում է, որ ժամեր անց աշխատակիցները ժամանել և կոկորդիլոսին դուրս են բերել լողավազանից:
Կարծիքներ