Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Վարշավայում

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Վարշավայում

ՖԻԴԵ-ն հայտնում է , որ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում դեկտեմբերի 25 –31–ը:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը կազմում է մեկ միլիոն ԱՄՆ դոլար:

Սկզբում մրցաշարը նախատեսված էր անցկացնել  Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում,  բայց նշած վայրում ստուգատեսը չեղարկվեց  կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճառով:

Նման ձևաչափով առաջնությունները անցկացվում են 2012 թվականից, իսկ  գործող չեմպիոնը նորվեգացի Մագնուս Կառլսենն է: Մրցաշարին  մասնակցելու են   նաև Հայաստանի շախմատիստները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում