Էրեբունու կիրակնօրյա հոգևոր դասերի փայտե տնակ-լսարանը հրդեհի հետևանքով մոխրակույտի է վերածվել

Մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի վերջնամասի այգում այրվում է տնակ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարները նախ կանխել են փայտե տնակում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ըստ աղբյուրի, փայտե տնակը շահագործվում էր որպես կիրակնօրյա հոգևոր դասերի լսարան: Այն գազաֆիկացված չի եղել։
Դեպքի փաստով Էրեբունու ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում և պարզվում է հրդհեի պատճառը։
Կարծիքներ