Ռուսաստանի մշակույթի գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին` փրկելու Արցախի քրիստոնեական և ճարտարապետական մշակութային ժառանգությունը

Ռուսաստանի մշակույթի գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին` փրկելու Արցախի քրիստոնեական և ճարտարապետական մշակութային ժառանգությունը

Ռուսաստանի մշակույթի գործիչները դիմել են

ՅՈՒՆԵՍԿՕ-ին հնարավոր ամեն ինչ անել՝ փրկելու համար Արցախի քրիստոնեական և ճարտարապետական մշակութային ժառանգությունը:

РБК-ն հրապարակել է այն եկեղեցիների և հուշարձանների լուսանկարները, որոնք համապատասխան շրջաններով անցնելու են Բաքվի վերահսկողության տակ:

ԴԱԴԻՎԱՆՔ վանական համալիր՝ 9-13-րդ դար, Քարվաճառ..

ԳՏՉԵՎԱՆՔ վանական համալիր, 13-րդ դար, Հադրութ..

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՄՐՈՑ՝ 1-ին դար մ.թ.ա. Խաչենագետի մոտ, Նոր Մարգարա..

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ՝ հին հայկական հելլենիստական քաղաք, 1-ին դար մ.թ.ա...

ՎԱՆՔԱՍԱՐ եկեղեցի՝ 6-7-րդ դար, Տիգրանակերտի հարևանությամբ..

ԾԻԾԵՌՆԱՎԱՆՔ՝ 4-5-րդ դար, Քաշաթաղի շրջան..

ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ՝ 19-րդ դար, Շուշի

ԱՄԱՐԱՍԻ ՎԱՆՔ՝ 5-րդ դար, Մարտունու շրջան:

Ներկայացնում ենք ռուս եւ ռուսաստանահայ անվանի մտավորականների, մշակութային գործիչների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված նամակը։

«Մենք` միջազգային մշակութային հասարակության ներկայացուցիչներս եւ հասարակական գործիչներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային հուշարձանների, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգության հուշարձանների ճակատագրով, որոնք վտանգի տակ են եւ կարող են ոչնչացվել, ավերվել եւ վանդալիզմի ենթարկվել նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո... Մենք խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին օգտագործել իր ողջ լիազորություններն ու կարողությունները՝ հուշարձանները փրկելու, հուշարձաններին անհրաժեշտ կարգավիճակ տալու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու համար»:

https://www.rbc.ru/.../19/11/2020/5fb3c6049a79478a04f9d34c

Հետևեք մեզ նաև Տելեգրամում