Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք
Վերջին մեկ օրում Արցախում կատարվել է 497 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք։ Վարակակիրների թվում կան երեխաներ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Ստացիոնար բուժում է ստանում 47 անձ։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5054 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1491 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Կարծիքներ