Այս պահին կամավորների անհրաժեշտություն չկա․ Աշոտ Սարգսյան

Այս պահին կամավորների անհրաժեշտություն չկա․ Աշոտ Սարգսյան

Մեր քաղաքացիները այդքան էլ անտարբեր չեն ինչպես, որ խոսվում է սոց ցանցերում․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։

«Երեկվանից տասնյակ քաղաքացիներ են դիմել, օգնություն առաջարկել: «Սուրմալու» առևտրի կենտրոնում շատերը մոտենում, ասում էին՝ ոնց օգնենք, ինչով օգնենք, միջնորդեք, որ մասնակցենք որոնողական աշատանքներին, ինչի պակաս կա կազմակերպենք: Որոնողական աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր և 350 փրկարար: Ոչ պրոֆեսիոնալի համար շատ ծանր աշխատանք է դա, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկապես․․․ Մեծ շնորհակալություն բոլորիդ:

Կամավոր աշխատանքների համար զանգահարում են 911 տվյալները թողնում, անհրաժեշտության դեպքում ԱԻՆ-ից կկապվեն, այս պահին անհրաժեշտություն չկա»։

———————

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

Մարատ Շահբազյան

Սիրարփի Խաչատրյան

Մարիամ Խաչատրյան

Հարութ Գարաքյան

Գագիկ Կարապետյան

Արտավազդ Հայրապետյան

Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

Վանիկ Ամիրխանյան

Անահիտ Խալաթյան

Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

Արամ Հարությունյան

Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Բժշկական կենտրոններ տեղափոխված անձանց թիվն այս պահին 61 է:

Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում