Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են.ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հրշեջ-փրկարարներին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար:
«Շուրջ մեկ օր է ինչ հրշեջ-փրկարարները անմարդկային ջանքեր գործադրելով շարունակում են որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքները։
Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած ահռելի աշխատանքի համար»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարարը:
Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Մահացել է 6 մարդ, 16 քաղաքացի անգետ կորած է: Ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 21 մարդ:
Կարծիքներ