Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվել են մոտ 800 հակ անասնակեր և երկու գոմերի տանիքներ

Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվել են մոտ 800 հակ անասնակեր և երկու գոմերի տանիքներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 8-ին՝ ժամը 02։35-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Հոբարձի գյուղում այրվում է հողամաս։

Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող երկու անասնագոմում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։33-ին, մարվել՝ 12։10-ին։ Այրվել են պահեստավորած անասնակեր (մոտ 800 հակ), անասնագոմերի (մոտ 54 քմ և 24 քմ) տանիքների և հարակից գտնվող ծածկի (մոտ 48 քմ) փայտե կառուցատարրերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում