Պեկինի իշխանությունները հունվարի 1-ից հրավառությունները կարգելեն քաղաքում

Հունվարի 1-ից Չինաստանի մայրաքաղաքի ադմինիստրացիան ամբողջությամբ արգելելու է հրավառությունը քաղաքում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդել է Պեկինի Xinjingbao թերթը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այս կանոնը կգործի նաև Ամանորի տոներին։ Պեկինում այլևս չեն լինի մանրածախ առևտրի կետեր, որտեղ բնակիչները կարող են ձեռք բերել պիրոտեխնիկական արտադրանք:
Այս կանոնների ցանկացած խախտում կհանգեցնի տուգանքի: Պարբերականը պարզաբանում է, որ ՉԺՀ-ի մայրաքաղաքում հրավառությունն այժմ թույլատրվում է միայն ազգային և քաղաքային մակարդակով խոշոր տոնական միջոցառումների ժամանակ՝ կառավարության հատուկ հրամանից հետո։ Բացի այդ, ժամանցային շոուները Universal Beijing Resort-ում, որը բացվել էր սեպտեմբերին Պեկինի արևելքում, բացառություն էին:
Կարծիքներ