Սիցիլիայում ակտիվացել է Էթնա հրաբուխը
Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը: Լավայի 100 մետրանոց հսկա շատրվանները հնարավոր է դիտել Կատանիայից: Արտանետվող մոխրի սյան բարձրությունը հասնում է 5 կմ-ի` տեղեկացնում է euronews-ը:
Իշխանությունները նախապես տեղեկացրել էին տեղի բնակիչներին, որ ժայթքումը վտանգավոր չէ մոտակա բնակավայրերի համար: Երկուշաբթի տեղական օդանավակայանն աշխատել է սովորական ռեժիմով: Էթնան Եվրոպայի ամենաբարձր (3329 մետր) ակտիվ հրաբուխներից մեկն է:
Կարծիքներ