Ուսանողի մարմինը հայտնաբերվել է Կալինինգրադի մերձակա ծովափին
Հոկտեմբերի 5-ին Կալինինգրադի մարզում անհետացած պատմաբան-հնագետ 24-ամյա ուսանողուհու դին հայտնաբերվել է Կալինինգրադի մարզի Օտրադնոյե գյուղի մոտակայքում գտնվող ծովի ափին: Միջադեպի փաստով սկսվել է նախաքննական ստուգումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հաղորդվել է Ռուսաստանի Դաշնության ՔԿ տարածաշրջանային քննչական վարչության պաշտոնական կայքում:
«Մահացածի ինքնությունը պարզված է: Պարզվեց, որ նա Օմսկից պատմաբան-հնագետ 24-ամյա ուսանող է: Նախնական տվյալներով, երիտասարդը ժամանել է տարածաշրջան՝ մասնակցելու հնագիտական արշավախմբին և նրա գտնվելու վայրը անհայտ էր 2021 թվականի հոկտեմբերի 5 -ից», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: ...
Կարծիքներ