Լուրը,որ Ալավերդիում բոլոր կամուրջները քանդվել են չի համապատասխանում իրականությանը. Դավիթ Թորոսյան
Դավիթ Թորոսյանը գրում է.
«Ընկերներ ջան, քանի որ շատ է տարածվել այն տեքստը, թե Ալավերդի բոլոր կամուրջները քանդվել են, տեղեկացնեմ, որ դա այդպես չէ, միայն քաղաքի մեջ «զույգ կամուրջները» , որ կապում են քաղաքի վերևի ու ներքևի հատվածները, նորմալ են, Էնգելսի կամուրջը նորմալ ա, Քարե կամուրջը նորմալ ա, ստադիոն տանող կամուրջը ևս կա։ Երեկվա տվյալներով, Մ-6-ի վրա(հարակից) 7 կամուրջ էր վնասվել, բայց թեկուզ միայն քաղաքի մեջ նշված կամուրջները կան։ Էնգելսի և զույգ կամուրջների շնորհիվ նաև նորմալ գործում է Երևանյան խճուղին` «Վերի շոշը», ինչի շնորհիվ գործարանի մոտից փլվածքը հնարավոր է շրջանցել։
Հ.Գ Կացոցկի փլուզված կամուրջը շատ կարևոր է չշփոթել Էնգելսի կամրջի հետ, որը գործում է»։
Կարծիքներ