ՄԱԿ-ում հույս են հայտնել, որ Բայդենի օրոք մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն ԱՄՆ-ում կբարելավվի
Ջոզեֆ Բայդենի ընտրությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում կարող է իրավիճակի բարելավման հանգեցնել ԱՄՆ-ում իրավունքների եւ ազատությունների ոլորտում: Նման կարծիք չորեքշաբթի Ժնեւում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա հիշեցրել է, որ «նորընտիր նախագահ Բայդենը մի շարք խոստումներ է տվել» մարդու իրավունքների ոլորտում: Դա, մասնավորապես, Միացյալ Նահանգներում վերաբնակեցման համար ընդունվող փախստականների թվի աճն է, երկիր ժամանող միգրանտների ընտանիքների բաժանման դադարեցումը: Բացի այդ, Բայդենը հայտարարել է, որ «մեծ առաջնահերթություն կտա մարդու իրավունքներին եւ բազմակողմանիությանը, ինչպես նաեւ կվերադառնա Փարիզի համաձայնագիր»: «Հուսով եմ, որ այս նոր վարչակազմի օրեք մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կկարգավորվի»,- ասել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարը:
ԱՄՆ-ում նոյեմբերի համընդհանուր ընտրություններ անցկացվեցին: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների գնահատականների համաձայն` Բայդենը ստացել է կոլեգիայի ավելի քան 270 ընտրիչի աջակցությունը, որոնց ձայներն անհրաժեշտ են գործող նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելու համար: ԱՄՆ վարչակազմի ընդհանուր հարցերի պրոֆիլային վարչությունը Բայդենին փաստացի ընտրված նախագահ է ճանաչել եւ գրավոր տեղեկացրել է իր թիմին բյուջետային միջոցներ տրամադրելու պատրաստակամության մասին, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի հաջորդ ղեկավարի պաշտոնը ստանձնելու շրջանակներում գործերի ընդունումն ու փոխանցումը սկսելու համար: Պարտությունը չընդունող Թրամփը ըստ էության հաձնարարել է սկսել իշխանությունը Բայդենին փոխանցելու գործընթացը` չնայած հասկացրել է, որ մտադիր է շարունակել դատավարությունները` փորձելով ապացուցել իր հաղթանակն ընտրություններում:
Կարծիքներ