Հայաստանի ձյուդոյի ընտրանին Վրաստանում հավաք է անցկացնում
Հայաստանի ձյուդոյի հավաքականը Վրաստանի Գորի քաղաքում ուսումնամարզական հավաք է անցկացնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ թիմը մարզումները կշարունակի մինչև մարտի 24-ը: Այնուհետև մասնակիցներից հինգը ՝ Մարտին Բադալյանը (60 կգ), Դավիթ Աբրահամյանը , Ստյոպա Դարբինյանը (երկուսն էլ ՝ 66 կգ), Արտակ Թորոսյանը և Անդրեաս Հարությունյանը (երկուսն էլ ՝ 73 կգ) կմեկնեն Աթենք և կներգրավվեն մարտի 26-ին սկսվող Եվրոպայի երիտասարդ ձյուդոիստների գավաթի խաղարկությունում: Ավարտից հետո նրանք կմնան մրցավայրում և կմասնակցեն մարզական ճամբարի եռօրյա մարզումներին:
Կարծիքներ