Ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն այսօր՝ ողջ օրվա ընթացքում․ Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն այսօր՝ ողջ օրվա ընթացքում․ Պեսկով

Ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն այսօր ամբողջ օրվա ընթացքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Բանակցությունները պետք է շարունակվեն այսօր: Ես չգիտեմ՝ դրանք արդեն ընթանում են, թե ոչ, բայց այսօր դրանք պետք է գնան այս կամ այն ուղղությամբ», - ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատել շուրջօրյա, սակայն ուկրաինական կողմը նման եռանդ չի ցուցաբերում։

«Մեր պատվիրակությունը՝ Մեդինսկու գլխավորությամբ, փորձագետների և համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ, պատրաստ է աշխատել շուրջօրյա, և ցույց է տալիս այդ պատրաստակամությունը։ Ցավոք, մենք նման եռանդ չենք տեսնում ուկրաինական կողմից»,- հայտարարել է Պեսկովը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում