Կորոնավիրուսի «Դելտա+» շտամ է հայտնաբերվել 10 երկրում
Կորոնավիրուսի հնդկական «Դելտա» շտամի նոր տեսակ՝ «Դելտա+» է հայտնաբերվել 10 երկրում՝ Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Լեհաստանում, Նեպալում, Չինաստանում և Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հնդկաստանում հաստատված է 36 դեպք։
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերն արդյունավետ են «Դելտա+»-ի դեմ, հատկապես եթե անձը ստացել է երկու դեղաչափերն էլ։
Հնդկաստանի իշխանությունները «Դելտա+»-ն անվանել են անհանգստություն առաջացնող և կոչ արել նահանգների իշխանություններին, որտեղ այն տարածվել է, զսպման միջոցառումներ ձեռնարկել։
Կարծիքներ