Երևանում կոտրված ծառը վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը, փակել ճանապարհը
Այսօր Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծի նրբանցքում, մշակույթի տան հետնամասում հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։ Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները, ովքեր էլեկտրական սղոցներով մասնատում են տապալված ծառը, որպեսզի էլեկտրացանցի և Գազպրոմի աշխատակիցները կարողանան աշխատել։
Կարծիքներ