ՆԱՏՕ-ի երկրները զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանվելու երեք համատեղ նախագիծ կգործարկեն

ՆԱՏՕ-ի երկրները զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանվելու երեք համատեղ նախագիծ կգործարկեն

ՆԱՏՕ-ի 11 պետությունների (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Լատվիայի և Ալբանիայի) պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում ստորագրել են զանգվածային ոչնչացման զենքից (քիմիական, մանրէաբանական, ռադիոլոգիական և միջուկային) պաշտպանության երեք ազգամիջյան նախագիծ գործարկելու մտադրությունների մասին հուշագրեր: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

Առաջին նախագիծն ուղղված է զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանվելու համար հանդերձանքի գնմանը, երկրորդը՝ դրա կիրառմամբ հարձակումների հայտնաբերման և նույնականացման համակարգերի ձեռքբերմանը և համատեղ օգտագործմանը, երրորդը ՝ օբյեկտների, մասնավորապես՝ ուսումնական կենտրոնների և կենսաբանական լաբորատորիաների ցանցի ծավալմանը՝ զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանություն ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում