ԼՂ-ում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք. մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաները ևս

ԼՂ-ում մեկնարկել է համաժողովրդական հանրահավաք. մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաները ևս

Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման հանրահավաքը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հանրահավաքը մեկնարկել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։
 

Հանրահավաքին մասնակցում է նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին հղած ուղերձում հայտարարել էր, որ Արցախում անժամկետ շարժում են սկսում։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում