Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից՝ մինչ այդ ստանալով 2 խիստ նկատողություն
Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ հայտնելով նաև, որ Վարդանյանին հայտարարվել է երկու խիստ նկատողություն, որից հետո նա աշխատանքից ազատվել է։
Ծաղիկ Վարդանյանը Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը զբաղեցնում էր արդեն մի քանի տարի՝ 2017 թվականից, իսկ մինչ այդ նա ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր:
Կարծիքներ