Ոստիկանները բռնել են ծխագլան նետած տղամարդուն ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին (տեսանյութ)

Ոստիկանները բռնել են ծխագլան նետած տղամարդուն ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում