Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակումները երկարաձգվել են
Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև ապրիլի 13-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
«Մինչև 2022 թվականի ապրիլի 13-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, երկարացվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը նշում է, որ ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները։ Ռուսաստանի մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, գործում են կանոնավոր։
Կարծիքներ