Հայաստանը, հանուն վաղվա օրվա, պետք է ձեռնպահ մնա Ադրբեջանի այսօրվա քայլերի ճանաչման բոլոր ակտերից
Իրավունքի խախտումը իրավունք չի ստեղծում։ Ex injuria jus non oritur
Տարին պետք է սկսենք արտաքին քաղաքական ՃԻՇՏ ու ԱՆՀՐԱԺԵՇՏ քայելով և դադարենք սպառնալիքի, վախի կամ չիմացության պատճառով սխալներ թույլ տալը։
Ադրբեջանի ակնհայտ հանցավոր քաղաքականության՝ ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, ուժի կիրառման շարունակական սպառնալիքի և այլ հանցագործությունների հետևանքով խախտվել և շարունակում են խախտվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը։
Հայաստանը, հանուն վաղվա օրվա, պետք է ձեռնպահ մնա Ադրբեջանի այսօրվա քայլերի ճանաչման բոլոր ակտերից։
Հակառակը՝ մենք պետք է շարունակենք պնդել, որ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը չի կարող միջազգային իրավական հենք լինել ո՛չ Արցախի տարածքում և ո՛չ էլ ՀՀ սահմանների վրա։
Աշխատանքն է միակ ճանապարհը։ Համառ և հետևողական աշխատանքը։
Եվ մենք կկարողանանք հաղթահարել անգամ այս մարտահրավերը։
Կարծիքներ