Գրեթե բոլոր զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ են և տիրապետում են խնդրի իրական ծավալներին
Դրամահավաքների վերաբերյալ երեկվա գրառումից հետո մինչ այս պահը նամակներ եմ ստանում վիրավոր զինծառայողներին աջակցելու նպատակով ստեղծված տարբեր մարդասիրական նախաձեռնությունների մասին:
Նշեմ՝ գործընկերներս գրեթե բոլոր զինծառայողների հարազատների հետ ուղիղ կապի մեջ են և տիրապետում են խնդրի իրական ծավալներին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Լրացուցիչ ճշտումներից հետո պարզվեց, որ մի դեպքում ծնողները տեղյակ չեն իրենց տղայի լուսանկարով դրամահավաքի մասին (դրա անհրաժեշտությունը չկա), մեկ այլ դեպքում պարզվեց, որ նշված ԲԿ-ում նման վնասվածքներով բուժառու չկա: Մեկ այլ դեպքում էլ հայտնի դարձավ՝ դրամահավաքը սոցիալական աջակցության նպատակ է հետապնդում և ոչ առողջապահական:
Մյուս բոլոր դեպքերն ուսումնասիրվում են, կարիքների ՕԲՅԵԿՏԻՎ գնահատումից հետո խնդիրները կստանան օրենքով սահմանված լուծումներ:
Կցանկանայի ընդգծել, որ սա շատ զգայուն հարց է, բայց պետք է հասկանալ, որ առանց բժշկական ցուցման արտերկիր տեղափոխելը (զուտ հարազատների նախաձեռնությամբ), որևէ առաջընթաց չի ապահովելու զինծառայողների առողջական վիճակի մեջ և հետևաբար որոշման հիմքը հենց նման առաջընթացի հավանականությունը պետք է լինի:
Կարծիքներ