Կարծում եմ, իմ ցուցմունքի արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո հայտնել է, որ կարծում է իր ցուցմունքի արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով նիստը։ Վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել և որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»,-այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թորոսյանը:
Նա ընդգծեց՝ վերահաստատում է իր դորքորշումը, որ առողջապահության որևէ աշխատակից որևէ տեսակի ֆինանասկան հարաբերությունների մեջ որևէ մեկի հետ չպետք է մտներ:
«Նաև իմ հայտնած տեղեկատվությունը դրան էր վերաբերում, որ ես ինքս տարբեր բժշկական կենտրոնների տնօրենների հետ նման խոսակցություններ եմ ունեցել ու հորդորել, որ մոռանան նախկինում միգուցե արմատավորված պրակտիկան: Այս ամենն ասվել է նաև Ռազմիկ Աբրահամյանին, սակայն ոչ ուղղակիորեն իմ կողմից, այլ միջնորդավորված ձևով»,-ասաց նախարարը:
Կարծիքներ