Բլումբերգ. Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին խորհուրդ է տալիս՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու դարձնել

Բլումբերգ. Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին խորհուրդ է տալիս՝ Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու դարձնել

Եվրահանձնաժողովը, ինչպես և սպասվում էր, հունիսի 17-ին խորհուրդ է տալիս Ուկրաինային տրամադրել Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Միևնույն ժամանակ, առաջարկությունները կպարունակեն Ուկրաինայում օրենքի գերակայություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու պահանջ։ Այս տեսքով դրանք կներկայացվեն հունիսի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։ Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար ուկրաինական հայտը պետք է հաստատվի դրա մասնակիցների կողմից, ինչը կարող է դժվար լինել, քանի որ մի շարք երկրներ դեմ են նման որոշմանը, գրում է կայքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում