Ավստրիան կոչ է արել Եվրահանձնաժողովին աջակցել Լեհաստանին ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության հարցում

Ավստրիան կոչ է արել Եվրահանձնաժողովին աջակցել Լեհաստանին ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության հարցում

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամերը կարծում է, որ միգրացիոն ճգնաժամի սրման պատճառով Եվրահանձնաժողովը պետք է օգնի Լեհաստանին պաշտպանել Եվրամիության արտաքին սահմանը։ Այս կարծիքը նա չորեքշաբթի օրը հայտնել է գերմանական Die Welt թերթի հետ զրույցում։

«Եվրահանձնաժողովը պետք է աջակցի Լեհաստանին ԵՄ արտաքին սահմանի անվտանգությունն ապահովելու հարցում և անհրաժեշտ միջոցներ տրամադրի ամուր սահմանային պարիսպ կառուցելու համար», - ասել է Նեհամերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում