«Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն

«Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն

Առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն: Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: 

Շնորհավորելով ներկաներին կենտրոնի բացման առնչությամբ` Անահիտ Ավանեսյանը կարևորել է հավակնոտ առողջապահական ծրագրեր իրականացնելու համար պետական և գործարար ուժերի համատեղ աշխատանքը: 

«Չի կարող հաջողություն լինել, եթե միայն բարերարներն աշխատեն կամ հակառակը: Եթե չունենանք ծառայությունն իրենց ուսերին տանող նվիրյալ բժիշկներ` ֆիզիկական պայմանները ոչինչ են, ուստի այս կենտրոնի բացումը որակյալ բժշկական օգնություն մատուցելու ուղղությամբ ջանքերի մեկտեղման ևս մեկ հաջող օրինակ էր»,- նշել է առողջապահության նախարարը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում