Կառնուտի խճուղու սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Կառնուտի խճուղու սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։35-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտի խճուղու կամրջակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կա վառելիքի արտահոսք, տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կառնուտի խճուղու սկզբնամասում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ա․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում