Բայդենը Պենտագոնին հանձնարարել է օգնել Կանադային հրդեհների դեմ պայքարում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է օգնել Կանադայի իշխանություններին՝ մարելու ողջ երկրում մոլեգնող անտառային խոշոր հրդեհները։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) մամուլի քարտուղար Ադամ Հոջի տարածած գրավոր հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ռազմական գերատեսչությունը կտրամադրի «տեխնոլոգիական աջակցություն, որը թույլ կտա Կանադային ավելի արագ հայտնաբերել և մարել նոր հրդեհները»։ ԱԱԽ-ն բացատրել է, որ այժմ Օտտավային կտրամադրվի «հեռավոր շրջաններում առաջացող անտառային հրդեհների վաղ նախազգուշացման համակարգ», որպեսզի դրանք կարողանան մարել՝ նախքան վերահսկողությունից դուրս գալը: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները «կվերլուծեն ամերիկյան արբանյակներից և ռադարներից ստացված տվյալները իրական ժամանակում և դրանք կփոխանցեն Կանադայի իշխանություններին», ասել է Հոջը:
Բայդենը նաև կարգադրել է մասնագետների լրացուցիչ խումբ և հրդեհաշիջման սարքավորումներ ուղարկել Կանադա։
Կարծիքներ