Ազգերի լիգա. Իսպանիան հաղթեց Իտալիային և դուրս եկավ եզրափակիչ

Ազգերի լիգա. Իսպանիան հաղթեց Իտալիային և դուրս եկավ եզրափակիչ

Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Իտալիային և դուրս եկել եզրափակիչ: Հանդիպումը կայացել է Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում: Այս մասին գրում է Armsport-ը։

Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացել է Ֆերան Տոռեսը: 45-րդ րոպեին Տոռեսը դուբլ է ձևակերպել:

Նշենք նաև, որ առաջին կեսի վերջնամասում տանտերերը մնացել են 10 հոգով. Լեոնարդո Բոնուչին է հեռացվել խաղադաշտից:

83-րդ րոպեին Իտալիայի հավաքականի  ֆուտբոլիստները մեկ գնդակ ետ են բերել Լորենցո Պելեգրինիի ջանքերով:

Ազգերի լիգայի եզրափակչի մյուս մասնակիցը հայտնի կդառնա վաղը: Կիսաեզրափակչի մյուս խաղում միմյանց հետ կմրցեն Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում