Խոշոր հրդեհ Արմավիրում․ մեքենայում բռնկված հրդեհի հետևանքով կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհը բռնկվել է ընթացքի ժամանակ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ու վիրավորների ինքնությունը և ավտոմեքենայի համարանիշը։
Կարծիքներ