Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը․ Շառլ Միշել
Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ։ Հանդիպումը կայացել է Եվրոպական Միության կենտրոնակայանում։
Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Շառլ Միշելը հայտարարել է, որ սահմանային խնդիրների շուրջ դիտակել են առջընթացն ու հաջորդ քայլերը կապված սահմանի դելիմիտացիայի հետ․ «Այս կոնտեքստում առաջնորդները համաձայնել են սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումների վերսկսման մասին»։
«Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և հարգել Հայաստանի 29.8 հազար քառ. կմ և Ադրբեջանի 86.6 հազար քառ. կմ տարածքները»,- ասաց նա։
Հուլիսին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հաջորդ հանդիպումը, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Կարծիքներ