Դոնբասից Ռոստովի մարզ է տարհանվել ավելի քան 40 հազար փախստական
Ավելի քան 40 հազար փախստական Դոնբասից արդեն ժամանել է Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանը։
«Տեղեկություններ կային, որ ավելի քան 40 հազար մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինայի հարևան շրջանները և ժամանել Ռուսաստանի տարածք: Այժմ նրանք հիմնականում գտնվում են Ռոստովի մարզում», - ասել է նա՝ հավելելով, որ 92 ժամանակավոր բնակության կենտրոն է ստեղծվել տարհանվածների համար:
Մոտ երկու հազար մարդ էլգնացել է Վորոնեժի և Կուրսկի շրջաններ, Չուպրիյանի խոսքով՝ գիշերը տարհանված բնակիչներով երեք գնացք է մեկնել։
ԱԻՆ ղեկավարը հավելել է, որ գերատեսչությունը ստուգում է փախստականների տեղաբաշխման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը և կարձագանքի յուրաքանչյուր խնդրահարույց դեպքի։
Կարծիքներ