Սուրեն Պապիկյանին է ներկայացվել սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրու համայնքապետարանի կողմից ձեռքբերված 63 նոր միկրոավտոբուսը

Սուրեն Պապիկյանին է ներկայացվել սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրու համայնքապետարանի կողմից ձեռքբերված 63 նոր միկրոավտոբուսը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ հետևել է Գյումրիում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։

Պատվիրակությունը եղել է Մայակովսկի և Մատնիշյան փողոցներում։

Մայակովսկի փողոցի 650 մետրը կառուցվում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ, շինաշխատանքներն ընթացքի մեջ են: Մատնիշյան փողոցը ևս նույն ֆինանսավորմամբ է իրականացվում, 700 մ հատվածում տեղադրվում է ասֆալտի երկրորդ շերտը:

Սուրեն Պապիկյանին է ներկայացվել նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրու համայնքապետարանի կողմից ձեռքբերված 63 նոր միկրոավտոբուսը։ Դրանցից 4-ը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում է: Առաջիկայում կներկրվի հաջորդ խմբաքանակը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին՝ կարևորելով Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու զարգացմանը միտված բոլոր ձեռնարկների ու ծրագրերի իրականացումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում