Հայաստանյան պրեմիերա
Հայաստանյան պրեմիերա
Երկարամյա դադարից հետո Երևանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի Հայաստանյան պրեմիերան։
Գլյուկի 18-րդ դարի այս անմահ օպերան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կհնչի մի խումբ արվեստի նվիրյալների ջանքերի շնորհիվ՝ ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի,
գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Սուրեն Շահիջյանյանի ու ռեժիսոր Վռամ Կարապետյանի, հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի, ով հանդիսանում է ներկայացման նկարիչը, խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի և շատ ուրիշների։
Այս յուրօրինակ բեմադրության գլխավոր գործող անձինք են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, իսկ օպերային ներկայացման նվագախումբը վաստակավոր կոլեկտիվ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է։
Ներկայացումները տեղի կունենան հուլիսի 16-ին, 17-ին՝ դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան և 19-ին, 20-ին, դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան, ժամը՝ 20:00-ին, Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում։
Ներկայացման տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց կամ «Արամ
Խաչատրյան» համերգասրահի տոմսարկղից։
Պաստառի նկարիչ՝ Տիգրան Ձիթողցյան։
Կարծիքներ