Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հնդկաձավարի արտահանումը

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հնդկաձավարի արտահանումը

Ռուսաստանն արգելք է դրել հնդկաձավարի արտահանման վրա: Այն ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 31-ը: Կառավարության նման որոշումը ընդունվել էր ապրիլի վերջին`պարենային անվտանգության ապահովման նպատակով:

Արգելքը չի տարածվում միջազգային մարդասիրական օգնության, տարանցիկ ապրանքների, ապրանքների` այլ երկրներում Ռուսաստանի ռազմական կազմավորումների գործունեությանը աջակցելու, ինչպես նաև Բայկոնուրում և Շպիցբերգենում ռուսական կազմակերպությունների ապրանքների վրա:

Ապրիլի վերջին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ հնդկաձավարի և հացահատիկի արտահանումը ժամանակավորապես սահմանափակելու նախաձեռնությամբ:

Առաջարկվել է սահմանափակումներ մտցնել հացահատիկի արտահանման վրա «ներքին շուկայում հնդկաձավարի ու հացահատիկի անհրաժեշտ ծավալները պահպանելու և գների կտրուկ տատանումները կանխելու համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում