Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհին դեկտեմբերի 9-ին և 10-ին երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով

Աղվանի-Տաթև միջպետական ավտոճանապարհին դեկտեմբերի 9-ին և 10-ին երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով

Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ 

Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ըստ աղբյուրի՝ թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում