Շաղափ գյուղում անասնագոմ է այրվել

Շաղափ գյուղում անասնագոմ է այրվել

Օգոստոսի 4-ին, ժամը 14։10-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի դիմաց գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է 15։51-ին, մարվել՝ 22։01-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 120 քմ, տանիքում կուտակած անասնակեր՝ մոտ 650 հակ, վնասվել են ազբոշիֆրեր՝ մոտ 80 քմ և անկել են 4 ցլիկ և 40 հավ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում