ԱՀ նախագահն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն հասարակական կազմակերպության անդամներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին տեղյակ է պահել անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ ընդգծել, որ դրանք ամենօրյա են, բայց, ցավոք, ոչ այնքան արդյունավետ, որքան ցանկալի է:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ-ում իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց հասցեականությանը, ընդգծվել է հանրային վերահսկողության կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:
Կարծիքներ