Ռուսաստանը կործանված Իլ-76-ի հետաքննությանը չի հրավիրել ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին
Ռուսաստանը կործանված Իլ-76-ի հետաքննությանը չի հրավիրել ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին, լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Մենք ոչ ԵԱՀԿ-ին, ոչ ՄԱԿ-ին չենք հրավիրել հետաքննելու (Իլ-76-ի կործանումը Բելգորոդի մոտ)»,- ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյոք ռուսական կողմը նախատեսում է ԵԱՀԿ-ին և ՄԱԿ-ին հրավիրել հետաքննության, ռուս դիվանագետը բացասաբար է պատասխանել. «Դա մեր ինչի՞ն է պետք, ո՞ւմ հրավիրենք, նրանց, ովքեր թունավորված են ուկրաինա-արևմտյան թույնո՞վ: Ոչ, մեր մտքով նույնիսկ չի էլ անցնում նման բան»,- ասել է Լուկաշևիչը:
Նա հավելել է, որ ռուսական կողմն ավելի վաղ, երբ Ուկրաինայում աշխատում էր ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը, կազմակերպության ներկայացուցիչներին հրավիրել էր գործողություններ ձեռնարկել, որոնք կբացահայտեին ուկրաինական զինված ուժերի պլանները, սակայն դա ոչ մի արդյունք չէր տվել։
Կարծիքներ