Դեսպան Ավետիսյանն իր արտոնագիրն է հանձնել Շեիխ Մակթում Բին Բուտի Ալ Մակթումին

Դեսպան Ավետիսյանն իր արտոնագիրն է հանձնել Շեիխ Մակթում Բին Բուտի Ալ Մակթումին

Հունվարի 25-ին Դուբայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանն իր հյուպատոսական արտոնագիրն է հանձնել ԱՄԷ ԱԳՆ Դուբայի գրասենյակի տնօրեն Շեիխ Մակթում Բին Բուտի Ալ Մակթումին։

Մաղթելով հաջողություն առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ գրասենյակի տնօրենը կարևորել է երկու բարեկամ երկրներին կապող քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև առևտրային ներդրումային ծրագրերի ընդլայնումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում