CNNTurk-ն անդրադարձել է Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդների հատուցման կոչին

CNNTurk-ն անդրադարձել է Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդների հատուցման կոչին

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սևրի Դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով` ՀՅ Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի նախաձեռնությամբ դաշնագիրը ստորագրած պետությունների սոցիալիստական ուղղության երիտասարդական միությունների համատեղ հայտարարությունը: Լրատվամիջոցներին հատկապես հետաքրքրել է հայտարարությունում տեղ գտած Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական խորհրդի ստորագրությունը:

CNNTurk հեռուստաընկերության եթեր հեռարձակված «Ուշադրության կենտրոնում» հաղորդման ընթացքում թուրք մի քանի հայտնի սյունակագիր շուրջ 20 րոպե քննարկել ու քննադատել են քրդական կուսակցությանն ու երիտասարդական միությանը «Cumhuriyet» պարբերականն էլ գրել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չի հերքել, որ ստորագրել է այդ հայտարարությունը, սակայն նաև չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել այն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում