Ալեն Սիմոնյանը կգլխավորի ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խումբը Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններում

Ալեն Սիմոնյանը կգլխավորի ԱՊՀ ՄԽՎ դիտորդների խումբը Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններում

ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրամանով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշանակվել է Ղրղզստանի խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ միջազգային դիտորդների խմբի համակարգող:

Ներկայումս միջազգային դիտորդական խմբի ձեւավորումը շարունակվում է, որում կընդգրկվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մասնակից երկրների պատգամավորները:

ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդները` Խորհրդի քարտուղարության աշխատակիցների եւ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետների կազմից, սեպտեմբերի 6-9-ը Օշ եւԲիշքեկ քաղաքներում խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ մոնիտորինգ են անցկացրել:

Ղրղզստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ի հոկտեմբերի 4-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում