ԻՊ ահաբեկիչներն Իրաքի արևելքում մուսուլմանական սրբավայր են պայթեցրել

ԻՊ ահաբեկիչներն Իրաքի արևելքում մուսուլմանական սրբավայր են պայթեցրել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի արևելյան Դիալա նահանգում ոչնչացրել են սուննի մահմեդականների կրոնական օբյեկտը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Shafaq լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների աղբյուրները։

Դիալայի վարչական կենտրոն հանդիսացող Բաակուբա քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք՝ Ալ-Աբարա շրջանում Իրաքի անվտանգության ուժերի և ԻՊ ահաբեկիչների միջև բախումների ժամանակ ծայրահեղականները մտել են հաստատություն և գործի դրել մի քանի պայթուցիկ սարք։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչները պայթեցրել են դամբարանը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի վայր ժամանած հատուկ ջոկատայինները մերձակա շրջաններում որոնում են ահաբեկիչներին։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում