3 տուրից հետո Արոնյանը գրանցել է 50 տոկոսանոց արդյունք. Champions Showdown

3 տուրից հետո Արոնյանը գրանցել է 50 տոկոսանոց արդյունք. Champions Showdown

Սենթ Լուիսում մեկնարկել է արագ շախմատի Champions Showdown մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

Արդեն կայացել են մրցաշարի առաջին 3 տուրերը: Արոնյանը նախ ոչ ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ, ապա պարտվել է Պյոտր Սվիդլերին և հաղթել է Հիկարու Նակամուրային: 3 տուրից հետո Արոնյանը ունի 1,5 միավոր և Ուեսլի Սոյի և Լենիեր Դոմինգեսի հետ կիսում է 5-7 տեղերը:

Մրցաշարի առաջատարը 2,5 միավորով Ֆաբիանո Կարուանան է։ Վաշյե-Լագրավը, Մամեդյարովը և Շակլանդը ունեն 2-ական միավոր: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում