ՌԴ ԱԳՆ-ն նշել է Անդրկովկասի հարցով երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը

ՌԴ ԱԳՆ-ն նշել է Անդրկովկասի հարցով երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Ժնեւում 52-րդ միջազգային քննարկումների ընթացքում Անդրկովկասի հարցով «մեծ առաջխաղացումներ» չեն եղել, բայց այս ձեւաչափի երկխոսությունը պետք է շարունակվի, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Հիմնականում մեզ մոտ նույն հարցերն են՝ ուժի չկիրառում, տարածաշրջանի անվտանգություն»,-ասել է նա:

Նա կրկին նշել է, որ բանակցությունները կոնկրետ արդյունք չեն տվել, բայց հույս ունի, որ հանդիպումները կշարունակվեն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում