Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ԻՊ ղեկավարներից մեկին վերացնելու մասին

Պենտագոնը հայտարարել է Սիրիայում ԻՊ ղեկավարներից մեկին վերացնելու մասին

ԱՄՆ զինվորականները Սիրիայում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին:

Այս մասին ասված է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության՝ կիրակի օրը տարածված հաղորդագրության մեջ։

«Կենտրոնական հրամանատարությունը հարված է հասցրել Սիրիայում, որի հետևանքով սպանվել է Սիրիայի արևելքում ԻՊ առաջնորդ Ուսամա ալ-Մուհաջիրը», - ասվում է տեքստում:

Նշվում է նաև, որ հարվածի հետևանքով խաղաղ բնակիչների մահվան մասին որևէ ապացույց չկա: .

Հաղորդագրության համաձայն՝ հարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքի միջոցով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում