Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Նյու Յորք՝ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու և չի նախատեսում ելույթ ունենալ անգամ տեսակապով: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, ուղևորություն և ելույթ չի նախատեսվում»,-ասել է նա:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի Նյու Յորքում, որտեղ գտնվում է կազմակերպության կենտրոնակայանը, սեպտեմբերի 20-ից 26-ը։ Ավանդաբար մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ: Ռուսական պատվիրակությունն այս տարի կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Կարծիքներ