Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի մասին
Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի մասին Միացյալ Թագավորության` Եվրամիությունից պաշտոնապես դուրս գալուց մի քանի օր առաջ, փոխանցում է Reuters-ը:
Երկու երկրների առեւտրի նախարարները համաձայնագիր են ստորագրել հեռակոնֆերանսի շրջանակներում: Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքանը հայտարարել է, որ այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից, ինչն արագ անցում կապահովի ընթացիկ գործարքի ավարտից հետո տարեվերջին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարարությունը հայտնել էր, որ գործարքը հաստատում է առեւտրի առկա պայմանները: 2019 թվականին երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 25.25 միլիարդ դոլար է կազմել:
Կարծիքներ